ԿարևորՀասարակություն

Առաջին անգամ «իԳործ» ծրագրին մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ ՊՆ-ն

Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։

ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել է Ինեսա Ռուբինյանը Շվեդիայից։ Արդարադատության նախարարությանն է միացել Արամ Հարությունյանը Ռուսաստանից։ ՀՀ ԱԺ-ում աշխատանքի են անցնել Անի Խաչատրյանը, Գոռ Իսոյանը, Էվելինա Բարսեղյանը, Լիլիթ Մեսրոպյանը և Լիլիթ Գալստյանը Ռուսաստանից։

Back to top button