ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կոչ է անում միաժամանակ բացել և՛ Լաչինի միջանցքը, և՛ Աղդամով անցնող ճանապարհը

ԱՄՆ-ն կոչ է անում միաժամանակ բացել և՛ Լաչինի միջանցքը, և՛ Աղդամով անցնող ճանապարհը` մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար ։

Պետդեպի տարածած հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։

«Մենք նշում ենք, որ հումանիտար բեռները Լաչինի և Աղդամի մոտակայքում են և կրկնում ենք մեր կոչը՝ անմիջապես բացել երկու միջանցքն էլ, որպեսզի խիստ անհրաժեշտ հումանիտար բեռները հասնեն ԼՂ տղամարդկանց, կանանց և երեխաներին»,- ասված է հայտարարությունում։

Պետդեպը նաև կոչ է արում երկու երկրի ղեկավարներին որևէ գործողության չդիմել, որոնք լարվածությունն ավելացնում են՝ անթույլատրելի համարելով վեճերի լուծման համար ուժի կիրառումը։

Նշվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են ուղիղ երկխոսության միջոցով ուղղված հարցերը լուծելուն, որպեսզի կողմերը հասնեն արժանապատիվ և տևական խաղաղության:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստնաի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։ ԱՄՆ-ը աջակցում է խաղաղության, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա:»,- ասված է հաղորդագրությունում։

Back to top button