ԿարևորՄիջազգային
Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի


Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավորվել է, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները։
Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները, հայտնել էր 632 զոհի և 329 վիրավորի մասին։
Նշվում է, որ տուժածներից 205-ի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։