ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենադաժան օրերը Վարանդայում էին․ Արամ Ղազարյան․ «Կյանքին ասել այո՛»

Արամ Ղազարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 12-ին Էջմիածին քաղաքում։ Տասը տարեկանից խաղացել ու այսօր էլ շարունակում է խաղալ տեղի Մաչանենց թատրոնում։ 2021 թվականին ավարտել է  Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, ծառայել է Մարտունի 2-ում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է այս հատվածում։ Հոկտեմբերի յոթին տեղափոխվել է Ջրական, եղել է նաև Հադրութում  և Վարանդայում։ 

«Ամենադաժան օրերը Վարանդայում էին, մեր վաշտի տղաներից շատերը հենց այստեղ զոհվեցին»,-ասում է Արամը։ Հոկտեմբերի 30-ին Մարտունի քաղաքի Կամար կոչվող տարածքում դիմահար մարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել  ուսագոտու շրջանում։ Վաղաժամ զորացրվելուց հետո 2021-ին ընդունվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Այժմ երկրորդ կուրսի ուսանող է։

Back to top button