ԿարևորՀասարակություն
Ֆեյք լուր. Ֆրանսիայի դեսպանը` ՀՀ սահմանամերձ շրջաններ չայցելելու զգուշացման վերաբերյալ


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերքել է համացանցում տարածվող այն տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ, մասնավորապես՝ Սյունիք և Վարդենիս:
Նա X սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Ֆեյք լուր․ մեր ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023 թվականի հուլիսի 18-ից»։
🛑 FAKE NEWS — Our travel advisory for Armenia has not changed since July, 18, 2023. pic.twitter.com/OrzXiEzJuQ
— Olivier Decottignies (@O_Decottignies) September 7, 2023