Հայագիտակ

Հոբոս Ապոր գործերը մանուկներին սովորեցնում են շիտակ ու քաջ լինել․ «Հայագիտակ»

Մանկագիր Հոբոս Ապոր գրած մանկական գործերը նրա երկարամյա մանկավարժական գործունեության ու դիտարկումների արդյունքն են։ Այս անունով Հովհաննես Անդրեասյանին կնքեց Խնկո Ապերը՝ ծանոթանալով նրա մանկական գործերին և վստահ լինելով, որ իր գործը շարունակող է լինելու։

Քչերն են, որ միայն ու միայն մանուկների համար են գրում։ Դրանցից մեկն էլ Հոբոս Ապերն է։ Խնկո Ապոր գրադարանի մասսայական միջոցառումների բաժնի վարիչ Իսկուհի Ավետիսյանն ասում է. «Հոբոս Ապերը փոքրիկներին սովորեցնում է լինել շիտակ, աշխատասեր, քաջ։ Կյանքում միշտ ընկերասեր ու ազնիվ լինել»։

Այս տարի մանկագրի 115-ամյակն է։ Գրադարանը կազմակերպելու է միջոցառումներ, որոնց ընթացքում կհնչեն Հոբոս Ապոր` բարի ու մանուկների հանդեպ մեծ սիրով լի բանաստեղծությունները։

Back to top button