ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան  տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ 

Արցախի ՊՆ-ից նաև հայտնում են. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով , թե իբր  ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում  փորձել են Ասկերանի  շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր  խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում»։

Back to top button