ԿարևորՀասարակություն

Միասին՝ հանուն մաքուր օդի․ սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»

Արդեն 4 տարի է սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։

Այս տարվա կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն մաքուր օդի»:

«Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար:

Օդի աղտոտվածությունն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա:

Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի»,- ասվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button