ԿարևորՀասարակություն
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Թունելը փակ է հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, որի պատճառով էլ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Նշվում է, որ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։