Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում․ Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որը տեղի է ունենում Սոչիում, որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, RIA Novosti-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սոչիում ավարտվել են լայն ձևաչափով ռուս-թուրքական բանակցությունները նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, որոնք տևել են մեկուկես ժամ։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը հայտնել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։
Նա նաև հայտարարել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններ վարելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ սեւծովյան նախաձեռնության ապագայի քննարկումը նշանակալից կդառնա աֆրիկյան երկրների եւ ամբողջ աշխարհի համար։
Բացի այդ, Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանն ու Թուրքիան կավարտեն գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները։ Սա, նրա խոսքով, կնպաստի, որպեսզի իրավիճակը էներգետիկ ոլորտում ավելի կայուն լինի։ Էրդողանն իր հերթին նշել է այս ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության բարձր մակարդակը և հայտարարել, որ Թուրքիայի համար կենտրոնի ստեղծումը մեծ նշանակություն ունի։
Երկու երկրների ղեկավարները կշարունակեն շփվել աշխատանքային ճաշի ձևաչափով, ապա սպասվում է համատեղ մամուլի ասուլիս։