Հաջողության նոտա

Պատրաստ լինել դժվարություններին, պայքարել և հասնել երազանքին. նկարիչ-դիզայներ Մարինե Գրիգորյանի «Հաջողության նոտան»

Թերլեմեզյանի անվան քոլեջի և Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, նկարիչ-դիզայներ Մարինե Գրիգորյանը մատիտով թղթի վրա նկարել է դեռ փոքր տարիքից:

Մասնագիտական ուղու ընտրության հարցում որոշիչ դեր է ունեցել դիզայներ մայրիկը: Ուսանողական տարիներին երկար պրպտել, ուսումնասիրել է տարբեր նյութերի վրա նկարելու, ստեղծագործելու առանձնահատկությունները։

Տարիների ընթացքում գտել է այն, ինչ փնտրում էր՝ սկսել է պատրաստել վիտրաժային պաննոներ: Այսպես ծնվել է M Art Project-ը: Մարդկային հարաբերությունում գնահատում է անկեղծությունն ու պարզությունը՝ դրանք արտացոլելով նաև իր աշխատանքներում։

Back to top button