ԿարևորՀասարակություն

Դպրոցական պայուսակ ու ժինգյալով հաց․ խորհրդանշական հումանիտար օգնություն ՄԱԿ-ին

 «Ի աջակցություն Արցախի». ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայով մասնակիցները հիշեցրել են՝  Արցախի երեխաները զրկված են իրենց հիմնարար իրավունքներից  և ազատություններից, այդ թվում՝ կրթության իրավունքից։

«Ես մայրիկ եմ, ունեմ տղա զավակ, ամեն օր մտածում եմ՝ մեր տարածաշրջանում տղա երեխա ունենալը շատ դժվար է, ու ես չգիտեմ,  թե իմ տղան ինչ ճակատագիր է ունենալու։ Սա ամենևին էլ այն սեպտեմբերի մեկը չէ, որ դուք պատկերացնում եք»։   

Նախաձեռնության հեղինակները ՄԱԿ-ի գրասենյակից պահանջում  են՝  օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև։

«Այսօրվա օրը ընտրվել է հատուկ դրա համար։ Ակնկալիքը մեկն է՝գլխավոր այս ամեն մասին չդադարել խոսել»։

Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ  վարդապետ Շաքարյանը նկատում է,որ ՄԱԿ-ը առաջնորդվում է երկակի ստանդարտներով։

«ՄԱԿ-ը  երկակի,  թերևս եռակի ստանդարտներ  է  կիրառում ժողովուրդների ու ազգերի հանդեպ։ 9 ամիս շրջափակված արցախցիների ձայնը չեն լսում,միայն հանդես են գալիս հայտարարություններով ու  մտահոգություններով։ Մենք պարտավոր ենք  ամեն վայրկյան  մտածել ու գործել։ Ազգերը խուլ մնացին չլսեցին մի ամբողջ ժողովրդի՝ հայոց մեծ եղեռնի օրերին ու դա եղավ պատճառ,որ  շարունակվեց հերթական կոտորածը»։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ին խորհրդանշական հումանիտար օգնություն փոխանցեցին՝ դպրոցական պայուսակ ու արցախյան  ժինգյալով հաց։

Back to top button