Դպրոցը՝ առանց գրքի․ պատճառը շտապելն ու ուշանալն է
3 սերնդի երեխաներ այսօր դպրոց գնացին բարձր տրամադրությամբ, գուցե ուսման ծարավով, բայց առանց ծանր ուսապարկերի։ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանցիների համար սեպտեմբերի մեկը մեկնարկեց առանց դպրոցական ատրիբուտներից թերևս ամենակարևորի՝ դասագրքի․
«Երեխան տրամադրված էր շատ լավ, առաջին օրն էր դեռ էմոցիոնալ վիճակում է, շատ-շատ ուզում էր գալ, բայց գրքերի հետ կապված առայժ որևէ բան չեմ կարող ասել։ Իհարկե, տհաճ անակնկալ էր, որ գրքեր չկար, հիմա տեսնենք ինչ լուծում կտան, հուսով եմ որ սեպտեմների կես գոնե հոկտեմբերին այդ հարցը կլուծվի։ Ասել են, որ սպասում ենք։ Ինչ-որ օրինակ կարծեմ դասատուն ունի, դրանով կփորձի բացը լրացել, մինչև գրքերը կա՛մ մենք կտպենք, կա՛մ իրենք կտան»։
Մինչ զրուցում ենք՝ դասերն ավարտում է Մարինե Բաղդասարյանի 2-րդ դասարանցի երեխան։ Դուրս է գալիս նաև դասղեկը և ծնողներին տեղեկացնում՝ պետք է գնել տետրեր, իսկ գրքի անհրաժեշտ էջերի պատճեները կտրվեն երեխաներին․
«Դասագրքերը կլինեն սետեմբերի 15-20-ը, ես այդպես եմ տեղեկացվել։ Կայքից մենք դասարանի համար ինչ հարկավոր է, արդեն օգտվել ենք, ես ինքս դասարանի համար տրամադրել եմ պատճաենահանված թղթերը, և մենք կաշխատենք պատճենահանված թղթերով։ Իհարկե՝ դժվար կլինի առանց դասագրքի հետ շփման աշխատել, բայց կարծում եմ կկարողանանք այս դժվարությունն էլ հաղթահարել»։
2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրված պետական չափորոշիչները ենթադրում էին նոր դասագրքերի մրցույթ։ Այն կայացավ, պարզվեցին հաղթող գրքերը, որոնք, սակայն չհասցրին սեպտեմբերի 1-ին տպարանից դպրոց հասնել։ Ծնողերին հարցն անհանգստացնում է մի քանի ասպեկտով․ որքանո՞վ է նպատակահարմար և կրթվելու ցանկություն առաջացնող պատճենված գիրքը, եթե հայտարարված մրույթում կարևորվում էր նաև գքրի արտաքին գրավչությունը և ո՞վ է երեխաներին ապահովելու այդ պատճեներով։
«Մեզ տեղեկացրին, որ նախարարությունը տնօրինությանը հանձնարարել է ծնողների ուժեորվ կազմակերպել էլեկտրոնային տարբերակներից թեմաների տպելը, մինչև պատրաստ լինեն գրքերը, իսկ դա հավանաբար կլինի հոկտեմբերին։ Մոտ 16-17 անուն դասագիրք է, իմ տղան 7-րդ դասարանում է, և այդ բոլոր գրքերից պետք է տպագրվեն այն թեմաները, մինչև որ պատրաստ լինեն իրենց դասագրքերը։ Շատ ծնողների համար սա ֆինասնական զգալի բեռ է, հատկապես, որ կան ծնողներ, որ 2 երեխա ունեն՝ 7 և 5 դասարաններ»։
Գոհար Մարտիրոսյանը չի հասկանում շտապողականության իմաստը․ 10-րդ, 6-րդ, 3-րդ դասարաններում, օրինակ, հանրակրթության նոր չափանիշը ներդրվելու է հաջորդ տարի։ Ասում է՝ եթե այդես հնարավոր էր, ապա ինչու՞ են մյուս դասարանները սկսում այդ չափորոշիչներով ուսուցումը, հատկապես՝ անպատրաստ կարգավիճակով։
«Շատ խիստ ցուցում է իջեցվել, որ ոչ միայն սպիտակ վերև ու սև ներքև, այլ նաև սպիտակ շապիկի հետ կապվա ավելի խիստ պահանջներ են, պարտադիր պետք է լինի օձիքով, պարտադիր վրան ոչ մի գրվածք չլինի, բավականին նեղ շրջանակների մեջ են դրվել ծնողները, որնցից շատերն, օրինակ, ամառվա ընթացքում արդեն որոշ բաներ գնել են, և հիմա պարզվում է՝ այդ գնածը չի համապատասխանում։ Հագուստի առումով շատ-շատ խիստ պահանջներ են դրվել ծնոնղների առջև, բայց երեխաները դպրոց գալով չունենք էլեմենտար իրենց կրթության իրավունքը իրացնելու համար դասագքրերը։ Այստեղ էլ է մի փոքր անհամապատասխանություն ներկայացրած պահանջների և տրաադրած նյութերի ու հնարավորությունների միջև»։
Ծնողն ասում է՝ թեև նախարարությունը, ի դեմս փոխնախարար Արաքսյա Սվաջյանի հայտնել է, որ ծնողները ստեղծված անհարմարության համար առնվազն ֆինանսական վնաս չեն կրելու, և ուսւոմնական նյութերը տրամադրելու է դպրոցը, իրենց դպրոցումն իրավիճակն այլ է․
«Դա մի փոքր այդպես չէ, նաև իրատեսական չէ մեր դպրոցների պայմաներում, որովհետև կոնկրետ այն դպրոցը, որտեղ սովորում է իմ տղան, ունի մեկ տպիչ սարք, այն էլ՝ անսարք վիճակում։ Այսինքն՝ այդ քանակի օրինակներ երեխաների համար տպագրել դպրոցը իր սեփական ռեսուրսով ի վիճակի չէ։ Եվ ունենք անհամապատսխաանություն դպրոցների և նախարարության ուղերձների միջև։ Եթե նախարարությունն ասում է, որ տնօրեններին հանձնարարված է տրամադրել, ապա տնօերններ ասում են, որ իրեն հանձնարարված է կազմակերպել ծնողների ուժերով»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ իրավիճակն այսպիսին չէր լինի, եթե նախարարությունը կամ չուշանար, կամ չշտապեր։
«Սովորաբար, երբ մենք նոր դասագրքեր ենք գրում, մրցույթը ամենաուշը պետք է հայտարարվի նախորդ տարվա սեպեմբերիմ, որովհետև կան ընթացակարգեր և մարդկանց պետք է տալ ժամանակ, որ այդ գիրքը գրելու, հանձնաժողովին ժամանակ, որ ընտրեն, բողոքարկում կա, ուսուցիչները պետք է ընտրեն։ Երբ այդ ամենը գումարվում է, ստացվում է բավականին ժամանակատար։ Երբ նախարարությունը դեկտեմբերին հայտարարեց մրցույթ, արդեն ինքը ուշացել էր, և խնդիրը սկսեցին այստեղից, որ նախարարույթունը ուշացումով հայտարարեց մրցույթ»։
Կրթության փորձագետն ասում է՝ առանց գրքի դասապրոցեսը կազմակերպելը նման է առանց վիրահատական գործիքների կամ դեղերի բժշկությամբ զբաղվելու։ Արդյունքում կորուստներ են լինելու։ Նման խնդիրներից խուսափելու համար, ասում է, հաջորդ տարվա դասագրքերի մրցույթի մասին հայտարարությունը պետք է տարածվի հենց հիմա։