ԿարևորՔաղաքական

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը․ Գերմանիայի ԱԳ նախարար

Իտալիայի Տոլեդոյում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկերը [Քեթրին Կոլոննան] օրակարգում դրեցինք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է»,- ասել է Բերբոքը հանդիպմանը ժամանելուն պես:

Նախարարի խոսքով՝ էլեկտրաէներգիան հասանելի է միայն փոքր քանակությամբ։

«Եվ դրա համար մենք շտապ կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է կյանքի համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Նա մանրամասնել է, որ հինգշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն այդ հարցը։

Բըրբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ փոխանակումներ են իրականացվում ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես ստանա մարդասիրական օգնություն։

Կարդացեք նաև

Back to top button