

Ֆրանսիական մարդասիրական ավտոշարասյանն արգելել են մուտք գործել Արցախ, հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X հարթակի իր միկրոբլոգում։
Նա լուսանկար է տարածել Լաչինի միջանցքից, ուր այցելել է այլ պաշտոնյաների հետ։
«Այստեղ՝ Լաչինի միջանցքում, մենք ինքներս տեսնում ենք, որ մարդասիրական օգնությունը չի կարող մուտք գործել Արցախ, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է։ Մեր 10 մարդասիրական բեռնատարները արգելափակված են. հումանիտար ճգնաժամ է, և սա հրատապ է»,- գրել է Անն Իդալգոն։
Ici au corridor de Latchin nous témoignons qu'aucune aide humanitaire ne peut entrer en Artsakh, en violation totale des droits humains. Nos 10 camions d'aide humanitaire sont bloqués.
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) August 30, 2023
Une crise humanitaire est en cours, il y a urgence. pic.twitter.com/ewjxI5Aa2x
Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։