ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռներն ուղևորվեցին Կոռնիձոր

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Դեպի Արցախ շարժվող շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։

Տեսանյութը՝ Մովսես Հարությունյանի ֆեյսբուքի էջից

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանը միացել էր օգոստոսի 9-ին։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ շուրջ 360 տոննա մարդասիրական օգնությունը 19 բեռնատարներով շարժվել էր դեպի Արցախ։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ բեռնատարները Կոռնիձորում են։

Back to top button