ԿարևորՔաղաքական

Ռոբերտ Մենենդեսը անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բնակիչների ահաբեկումը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալությանը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի ծայրահեղ կարևոր աշխատանքի խաթարմանը։ Դա անընդունելի է»,-նշել է Սենատի կոմիտեի նախագահը X-ում իր միկրոբլոգում։

Back to top button