ԿարևորՀասարակություն

ՊՆ-ն հերքում է 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունը:

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։

Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:

Back to top button