ԿարևորՔաղաքական

ԱՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստին հայտնել է առևանգված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել: Հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:

Քննարկվել են Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,   անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button