ԿարևորՄշակույթ

Ապրիլի 1-ը ոչ միայն ծիծաղի, այլև սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի մեկը ծիծաղի օրն է ու նաև մեր շատ սիրելի դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը: Կինոյում, թատրոնում ստեղծած նրա կերպարները հայտնի են բոլորին, իսկ Խորեն Աբրահամյանի նուրբ ու ինքնատիպ հումորը հայտնի էր մտերիմներին: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ծիծաղի օրվա առիթով հրավիրված ասուլիսում այսօր հիշել ու պատմել է զվարճալի պատմություններ մեր հայտնիների, այդ թվում նաև Խորեն Աբրահամյանի կյանքից:

«364 օր խաբելու օր է, այս մեկ օրն էլ թող լինի ծիծաղի օր». Հանրապետության ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հետ հանդիոպումն այսօր իսկապես լի էր ծիծաղով: Ուրախ ու հումորով լի պատմություններ մեզ համար շատ թանկ ու սիրելի արվեստագետների կյանքից՝ ծատուրյանական ոճով: Օրվա խորհիդին հավատարիմ Նիկոլայ Ծատուրյանը հանդիպումը սկսեց անեկդոտով:

«Աստաված վերևից տեսնում է թուրքերը զինվում են, զենքեր են առնում, իսկ հայերը ուրախանում են, քեֆ են անում: Մտածում է՝ սրանք էլի հույսները ինձ վրա են դրել»:
Նիկոլայ Ծատուրյանն այսօր հիշեց բազմաթիվ զավեշտալի պատմություններ հատկապես, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, այլ արվեստագետների մասին: «Երբ նրանց մասին պատմում եմ, թվում է թե նրանք վերակենդանանում եմ»,-ասում է արվեստագետն ու ներկայացնում միմյանց հաջորդող պատմությունները:

Ապրիլի մեկը ոչ միայն ծիծաղի, այլև սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Կինոյում, թատրոնում ստեղծած նրա կերպարները հայտնի են բոլորին, իսկ Խորեն Աբրահամյանի նուրբ ու ինքնատիպ հումորը հայտնի էր մտերիմներին:

Խոսել ծիծաղի օրվա առիթով ու շրջանցել Գյումրին ու գյումրեցիներին, Նիկոլայ Ծատուրյանը սրբապղծություն կհամարեր: Հումորը գյումրեցու արյան մեջ է: «Երկրաշարժից հետո ժողովուրդը փոքր ինչ ընկճված էր, բայց հիմա, փառք Աստոծ»,-ասում է Ծատուրյանը:

Նիկոլայ Ծատուրյանն այսօր նաև հիշեց պատմությունը, թե ինչպես Արման Մանարյանն իրեն հրավիրեց խաղալ Փանջունու դերը: «Սկզբում ասաց՝ պետք է նիհարես, որովհետև Փանջունին նիհար մարդ է եղել: Չորս կիլո նիհարեցի,-պատմում է Ծատուրյանը: Հետո էլ ասաց՝ չէ, պետք է չաղանաս, Փանջունին ինչպես կարող էր նիհար լինել, ինչ տեսնում լափում էր…էդպես էլ մնաց մեծ փորս»,-ասում է Նիկոլայ Ծատուրյանն ու հավելում.«Երբ հարցնում են փորիս մասին, ասում եմ՝ սա փոր չէ, չիարականացված բեմադրություններս են»:

Կարդացեք նաև
Close
Back to top button