ԿարևորՀասարակություն

Կապանում անցկացվել է հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոն

Նախօրեին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավորներ` Հուսեյն Հաթամին, Մասումե Փաշային, Արա Շահվերդյանին եւ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին:

Ողջունելով միմյանց՝ զրուցակիցները անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր կապերին, բարեկամական հարաբերություններին, առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորություններին: Կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս՝ կողմերը ընդգծել են մշակութային-տնտեսական տարատեսակ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, որի վառ օրինակներից դարձավ օգոստոսի 26-ին կայացած Հայ-Իրանական խոհանոցային-մշակութային փառատոնը: Այն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի նախաձեռնությունն էր, կյանքի կոչվեց Կապանի համայնքապետարանի և հյուպատոսարանի համատեղ ուժերով:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունից հետո համայնքի ղեկավարը բարձրաստիճան հյուրերի հետ շրջել է տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրանքատեսականուն, զրուցել մասնակիցների հետ:

Ցուցահանդես-վաճառքի այցելուները ոչ միայն ծանոթացան ներկայացված բազմազան տեսականուն, այլեւ հնարավորություն ունեցան համտեսելու երկու երկրների ազգային խոհանոցների համադամ ուտեստները:

Փառատոնի շրջանակներում երկու կողմերի ստեղծագործական խմբերը ներկայացան իրենց ազգային երգ-երաժշտությամբ:

Back to top button