ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարն առաջին աշխատանքային օրն այցելել է Մատենադարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին աշխատանքային օրը՝ օգոստոսի 25-ին, այցելել է Մատենադարան։

Այնտեղ Դանիելյանին հյուրընկալել է տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհավորելով ու մաղթելով հաջողություն և արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման և Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն այս կարևոր կառույցի զարգացմանը։

Back to top button