ԿարևորՀասարակություն

Ճարտարի բնակիչները դոշաբ ու կորկոտ են ուղարկել Ստեփանակերտ

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ, հայտնել են Ճարտարի քաղաքապետետարանից։

«Ճարտարի արևի ջերմությունն ու ճարտարցիների սերն ամբարած դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակը հասավ Ստեփանակերտ․․․

Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ,  Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։
Նախաձեռնությունը շարունակական կլինի․․․»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Back to top button