

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիան մի քանի տարվա պատմություն ունի։ Այստեղ կողք կողքի հին ու նոր սարքավորումներ են, գիտական փորձեր անելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են։ Հետաքրքրության շրջանակը վերականգնվող էներգետիկան է՝ ասում է էլեկտրոնիկայի, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ Արման Վարդանյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում արևային մարտկոցների հիմնական բաաղադրիչ համարվող արևային էլեմնետների մշակմամբ են զբաղվում։
Երիտասարդ գիտնական Արման Վարդանյանն այդ գիտական խմբի ղեկավարն է։ Արևային էլեմնետների հիմնական ելանյութը բյուրեղային սիլիցիումն է, նյութ, որը երկրակեղևի ¼ մասն է կազմում։ Բայց մինչև այն դառնա արևային էլեմնետների անհրաժեշտ հումք, անցնում է երկարատև և թանկարժեք մշակման տեխնոլոգիական գործընթաց:
Պատմում է․ «Անցնում է մաքրման, զտման բավականին թանկ գործընթաց։ Արդյունքում ստացվում են ձուլակտորներ, որոնք հղկվում են, կտրվում են ու լրացուցիչ գործընթացներ անցնելուց հետո ստացվում է տրադիցիոն հարթակ՝ արևային էլեմենտ։
Տարեցտարի նման էլեմենտների ինքնարժեքը նվազում է, բայց ատոմային էներգիայի հետ համեմատած այս տեխնոլոգիաները դեռևս թանկ են։ Ուստի պետք է այնպես անել, որ ավելի փոքր մակերեսի էլեմենտներ օգտագործվեն ու լինի ավելի բարձր ՕԳԳ։ Կիրառել ենք հետևյալ նորամուծությունը․ փոքր մակերեսով այսպիսի աղյուսներ ենք կտրտրել, որոնք ունակ են լույսը ընկալել երկու կողմից՝ բարձրացնելով ՕԳԳ-ն։ Կիրառում ենք նաև այլ տեխնոլոգաներ՝ ֆրենելի ոսպնյակով, որը ֆոկուսացնում է ցրված լույսը, ընկնում է ուղիղ այս էլեենտի վրա։ ՕԳԳ-ն նաև այսպես է բարձրանում»։
Շատերն են փաստում՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց Արման Վարդանյանն ասում է՝ գիտության ու հատկապես բնական գիտությունների զարգացումը այլընտրանք չունի։ Սա նաև ժամանակի պահանջ է։ Հայ գիտական մտքի մասին կարծիքները տարբեր են․ շատերը կարծում են, որ ստեղծվող գիտական պրոդուկտները միջազգային գիտական մտքին, մեղմ ասած, զիջում են։ Զրուցակիցս այդ կարծիքին չէ․ հետևություններն անում է շրջապատում եղած գիտնական ընկերների հաջողություններից ելնելով։
Սպեկտրոմետր, օպտիկական մանրադիտակ, արևային էլեմենտի ստուգման սարքավորում ու ոչ միայն․ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներն են, որոնք տեղադրված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլկեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում։
Այստեղ խոստովանում են՝ եթե դրամաշնորհները չլինեին, դժվար կարողանային արդիականցնել սարք-սարքավորումները։
Միկրոէլեկտրոնիկա. գիտության այս ճյուղի մասին հատկապես խորհրդային տարիներին էին շատ հիշում։ Էլեկտրոնիկայի, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դասախոսները չեն կիսում այն կարծիքը, որ Հայաստանում միկլոէլետրոնիկան այժմ չի զարգանում, դրան հրաժեշտ տվեցինք ԽՍՀՄ-ի փլուզման հետ։ Իհարկե, դժվար ժամանակներ եղել են, բայց այժմ էլ փորձ է արվում ավանդույթները շարունակել։ Բայց կան երիտասարդներ, որոնք ոչ թե ՏՏ են ընտրել, այլ՝ միկրոէլեկտրոնիկան։
Ռաֆայել Թովմասյանը նրանցից մեկն է, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի ու կենսաբժշկական սարքերի ամբիոնի ասպիրանտ։ Ռաֆայել Թովմասյանը վստահ է՝ միկրոէլեկտրոնիկան ապագայի գիտությունն է։ Հատկապես, որ իրենց հետազոտությունների շրջանակում վերականգնվող էներգետիկան է։ Երիտասարդները վստահ են՝ ինչ-որ մի փուլում միկրոէլեկտրոնիկան Հայաստանում նորից վերելքի իր շրջանն ունենալու է։