Հայերն այդպես էլ չդարձան Գերմանիայի արևելյան դաշնակիցը թուրքերի փոխարեն։ Գերմանական դիվանագիտությունը դեմ դուրս եկավ Կ․Պոլսում Ռուսաստանի դեսպանության գլխավոր թարգման Անդրեյ Մանդելշտամի մշակած հայկական բարենորոգումների նախագծին։
Բախվեցին ռուսական և գերմանական շահերն այդ խնդրում։ Գերմանիան ձգտում էր ամեն գնով Թուրքիայում հասնել քաղաքական գերիշխանության, անգամ պատրաստ էր աջակցել աշխարհի բոլոր մուսուլմաններին և խլել ամենամեծ պատառն Օսմանյան կայսրությունից՝ խանգարելով Հայկական հարցի վերաբացմանը։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 7-րդ։