ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան պատրաստվում է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցով, տեղեկանում ենք ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի X-ի (Նախկին Թվիթեր) էջից։

Նշվում է նաև, որ Փարիզն ու Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական շարասյուն կուղարկեն Հայաստան։

Հայաստանի խնդրանքով Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով օգոստոսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ էր տեղի ունեցել:

Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին մասնակցել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Օգոստոսի 11-ին Հայաստանը դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Back to top button