ԿարևորՄիջազգային

Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակելու հարցը

Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման երկու ուղիներ՝ մեկը Ադրբեջանի, մյուսը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով, parstoday-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը։

Երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը հնարավոր է տարածաշրջանային սինխրոն ցանց ստեղծելու պայմանով։ Այս կարգավորումներում բոլոր գեներատորները գտնվում են նույն հաճախականության մեջ:

Մոսկվան և Թեհրանը ամռանը և ձմռանը կավելացնեն էլեկտրաէներգիայի տարանցման ծավալները: Այստեղ կողմերի շահերը համընկնում են, և նրանց կարողությունները լրացնում են միմյանց։ Քանի որ Ռուսաստանը և Իրանը չունեն ցամաքային սահման, անհրաժեշտ է այնպիսի միջնորդ, ինչպիսին Հայաստանն է, Վրաստանը կամ Ադրբեջանը։ Ըստ իրանական կողմի՝ դիտարկվում է երկու տարբերակ՝ Ադրբեջան կամ Վրաստան ու Հայաստան։

Փորձագետների կարծիքով՝ երկրների միջև էներգիայի փոխանակման ոլորտում կայուն համագործակցությունը կարող է հանգեցնել դիվանագիտության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

Back to top button