ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։

«Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։

Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:

Այս ամենը լայնածավալ ներկայացվում է` որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում, խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։

Ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ:

Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը:

Այս ամենն արվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի է ունեցվում ամբողջ Հայաստանը։

Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտավոր է «վերականգնել և պաշտպանել ադրբեջանական ավերված մշակութային ժառանգությունը` որպես հաշտեցման նախապայման»: Արտաքին աշխարհի համար նախատեսված այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքո իրականում ադրբեջանական իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:

Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ՝ փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները «յուրացնելու» մեջ:

Ադրբեջանի իշխանությունը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում կրոնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։

Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քամի անգամ կոչ է արել վրեժխնդիր լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի մեջ:

Այս կոչը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիվ հարձակումն է ողջ քրիստոնեական համայնքի վրա:

Իրականում, իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ։ Այս ամենն ապացույցներով ամրագրված է մեր հատուկ զեկույցներում և ներկայացվում է միջազգային հանրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button