ԿարևորՄիջազգային

Ռուսաստանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ուղևորների թվում եղել է Եվգենի Պրիգոժինը

ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։

Ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է նաև «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը։

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել ինքնաթիռի կործանման փաստով։

Հունիսի 24-ին Եվգենի Պրիգոժինը հեղաշրջման փորձ էր կատարել․ նրա ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման նկատմամբ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ էր հարուցել։ Պրիգոժինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երբեմնի խոհարարն էր։

Պրիգոժինը հեղաշրջման փորձից առաջ կոշտ քննադատության էր ենթարկել ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ մեղադրելով իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Back to top button