ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում են Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ճանապարհի երկու հատվածներ

Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+200 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Վերին Պտղնին Ջրվեժի հետ կապող ճանապարհի 8.2կմ-ն գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, մոտ 30 տարի ճանապարհը չէր հիմնանորոգվել, ինչը դժվարացրել էր երթևեկն այդ հատվածով։ Ճանապարհը կարևոր նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս վարորդներին շրջանցել Երևանի կենտրոնը։

Շինաշխատանքը կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Կապալառու կազմակերպության աշխղեկ Գրիգոր Ջրաղացպանյանի տեղեկացմամբ՝ հեռացնում են մաշված ասֆալտի շերտը, տեղադրում են նոր հիմք, նոր ավազակոպիճ։ Հիմքն իրականացվել է C5 տեսակի խառնուրդով։ Տեղադրվում է նաև ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհի մի մասն արդեն ասֆալտապատվել է։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում նաև նույն ավտոճանապարհի մեկ այլ՝ կմ19+900-կմ29+400 հատվածում՝ 9.5կմ երկարությամբ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Հիպերնովա» ՍՊԸ-ն, կատարում է ծածկի սառը վերամշակում։ Այս հատվածում նույնպես տեխհսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգման համար գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

Back to top button