Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել բուժհաստատությունը։
Խոսքը այն կառավարիչների մասին է, որոնք ոչ միայն տիրապետում են բիզնես վարչարարության և կառավարման հմտություններին, այլև բուժական գործի գիտակներ են, ոլորտի իրավական կարգավորումներին տեղյակ են, ծանոթ են կիրառվող նորագույն տեխնոլոգիական լուծումներին:
Բուժհաստատությունների կառավարման մասնագետ. խիստ արդիական և պահանջված մասնագիտություն, որի պահանջարկը մեծ է և անհրաժեշտ յուրաքանչյուր բժշկական հաստատությունում: Մասնագետ, որը տիրապետելով բուժհաստատությունների կառավարման բազմակողմանի և խորացված գիտելիքներին ու հմտություններին, կարողանում է ոլորտի խնդիրները բացահայտել, վերլուծել, հետազոտել և արդյունավետորեն լուծել։
Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի հետ։