Դպրություն

«Հայոց պատմություն», «Հասարակագիտություն»․ ի՞նչ է փոխվել նոր դասագրքերում․ «Դպրություն»

Պատմական դեպքերի շարադրանքը և հասարակական կյանքի օրինաչափությունների մասին գիտելիքները նոր մոտեցմամբ և նոր մատուցմամբ՝ նոր դասագրքերում։ Դպրոց են մտնում «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների նոր չափորոշիչներով կազմված դասագրքերը։

««Հասարակագիտություն»–ը քաղքացու մասին կրթություն է։ Հասարակագիտություն առարկայի դասագրքերը բոլոր ժամանակներում ամենահաջողվածն են եղել և միշտ ավելի առաջ են եղել՝ իրենց մոտեցումներով և մեթոդական ապարատով, քան մյուս առարկաների դասագրքերը։ Նոր դասագրքերում պարզապես բաղադրիչներն են պարզեցվել՝ ներքևից վերև, ըստ տարիքային խմբի տրամաբանության։ Սպասում ենք մեր ուսուցիչների և սովորողների արձագանքին՝ նոր դասագրքերի վերաբերյալ»,- ասում է «Հասարակագիտություն» առարկայի 7–րդ դասարանի նոր դասագրքի համահեղինակ Կարինե Հարությունյանը։

«Եթե նախկինում բոլոր դասագրքերի կարևորագույն հատվածը զուտ բովանդակությունն էր, նոր մեթոդական մոտեցումների արդյունքում ոչ թե բովանդակությունն է, այլ բովանդակությունից բխող և դեպի բովանդակությունը տանող հաղորդակցական հանգույցները։ Այսինքն, եթե նախկինում կարևորվում էր պարզապես գիտելիքը, այժմ կարևորվում է կարողունակությունը։ Եվ, որպեսզի դասագրքում բովանդակության չարաշահում տեղի չունենա, բայց և կարողունակությունների ձևավորումը իրո՛ք հնարավոր լինի, առաջնորդվել ենք նաև պատմական մտածողության հմտությունների ձևավորմանը միտված գործողություններով»,- ասում է 7–րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագրքի հեղինակ, պ․գ․թ․,դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը և ավելացնում, որ սովորողը պետք է իմանա՝ ի՞նչ է պատմությունը և ինչպե՞ս սովորել պատմությունը։

Back to top button