Կրկին քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում Քերին ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ընդունում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական լուծման կարևորությունը: Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի հարցով որոշումները չեն կարող ընդունվել առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության: Իր հերթին Սերգեյ Լավրովն առանձին հրավիրված ճեպազրուցում պատմել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են համագործակցել Կիևի իշխանությունների հետ Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Իր ամերիկյան գործընկերոջ հետ հանդիպումից առաջ «Ռոսիա 1» հեռուսատակայանի եթերում Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի ռուս և ռուսալեզու բնակչության իրավունքները ցանկացած միջոցով, այդ թվում դիվանագիտական, քաղաքական և իրավաբանական: