Նոր ուղիղ չվերթ՝ Հայաստանից Շրի Լանկա
Առաջին անգամ կլինեն Հայասանից Շրի Լանկա ուղիղ չվերթեր։ Չվերթերի կազմակերպիչը հայկական Sky&Мore ընկերությունն է։ Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթներն իրականացվելու են հոկտեմբերի 20-ից՝ 9 օրը մեկ անգամ։
Նախկինում հնարավոր էր հասնել Շրի Լանկա բացառապես տրանզիտ տարբերակով, 14 ժամվա ընթացքում: Ուղիղ կանոնավոր չվերթերը հնարավորություն կտան 7ժամ 50 րոպեում հասնել Կոլոմբո. ուղիղ չվերթի ժամերը հարմարեցված են զբոսաշրջային փաթեթն առավել մրցունակ դարձնելու համար՝ հաշվի են առնվել հյուրանոցների մուտքի և ելի ժամերը: Sky&More ընկերության կազմակերպած շնորհանդեսին անձամբ ներկա էին FITS AIR ավիաընկերության գլխավոր տնօրեն Ամմար Կասիմը, Aitken Spence travel ընկերության գործադիր տնօրեն Նալին Ջայասունդերան:
Sky&Мore ընկերության հիմնական ուղղվածությունը նոր չարթերային չվերթների իրականացումն է: Կարևոր է համարում հեղինակային խմբային տուրերի կազմակերպումը, որոնք տեսակով տարբերվելու են շուկայի զբոսաշրջային տարբերակներից: