ԿարևորՀասարակություն

Արցախում սննդամթերքի տրամադրման համար դիմումների ընդունման գործընթացը կվերսկսվի

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:

Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ նախարարությունը խնդրում է․

*նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում

*դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)

*դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը

*դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի

*յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը)

*դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել

*դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):

Back to top button