«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի հիմնական նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն համավարակի ազդեցությունն աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա, ինչպես նաև բարձրացնել ճգնաժամերի կանխարգելման, հետևանքների մեղմացման և հաղթահարման համայնքահեն կարողությունները, աջակցել COVID-19-ի ազդեցության պատճառով ծանրաբեռնված սոցիալական պաշտպանության ինֆորմալ ծրագրերին, տրամադրել տնտեսական աջակցություն համաճարակի հետևանքով անապահով դարձած մարդկանց:
Թեմայի շուրջ զրույց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանի և ծրագրի համակարգող Էմմա Գրիգորյանի հետ»