Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Գուրգեն Խանջյանը զրուցում են վերջինիս «Հիվանդանոց» վեպի մասին։
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից:
«Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994թ․-ին, ապա վերահրատարակվել՝ 2011-ին և 2018-ին: Սա վեպի չորրորդ հրատարակությունն է: