Երևանի պետական հումանիտար քոլեջն ի սկզբանե եղել է Ցարական արքունիքի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի ուսուցչական սեմինարիա, հետագայում վերածվել է Օստրովսկու անվան Ռուսական մանկավարժական ուսումնարանի: Քոլեջի տարեգրությունը գրվել է 1991 թվականին, երբ Բրյուսովի անվան օտար լեզուներին կից ստեղծված «Ինտերլինգվա» քոլեջի և Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով և միացումով ստեղծվեց արդիական ուսումնական հաստատություն, որն այսօր բոլորիս հայտնի է Երևանի պետական հումանիտար քոլեջ անվամբ:
Երևանի պետական հումանիտար քոլեջը հիմնադրման օրվանից ի վեր առաջ է շարժվում որդեգրած հատուկ առաքելությամբ՝ սերունդներին ապահովել որակյալ կրթությամբ՝ պատրաստելով գրագետ ու հմուտ մասնագետներ, բուռն գործունեությամբ շարունակում է կերտել իր պատմությունը՝ զբաղեցնելով իր ուրույն տեղը կրթական կյանքում։
Երևանի պետական հումանիտար քոլեջն ունի հարուստ գրադարանային ֆոնդ, համակարգչային, մասնագիտական լսարաններ՝ հնարավորություն ստեղծելով ուսումնական ծրագրերն իրականացնել պահանջված մակարդակով: Ավանդույթի ուժ ստացած տարաբնույթ արտալսարանային միջոցառումները՝ նվիրված ականավոր մարդկանց, կարևոր ու հիշարժան իրադարձություններին, կազմակերպվում և իրականացվում են անընդհատ: Քոլեջում իրականացվում է օտար լեզուներով ուսուցում՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն:
Երևանի պետական հումանիտար քոլեջը սերտ համագործակցում է մշակութային օջախների, գիտահետազոտական կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, տարբեր կազմակերպությունների հետ, որտեղ պրակտիկա են անցկացնում քոլեջի ուսանողները՝ ըստ համապատասխան մասնագիտությունների։ Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Մարիամ Մինասյանի հետ: