ԿարևորՀասարակություն
Դաշտավան բնակավայրում վնասված կամրջի հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն


Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) — Մասիս — /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։ Մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։ Կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։

