Էկոսֆերա

Գյումրի քաղաքն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ ունի․ «Էկոսֆերա»

Գյումրին ամենափոշոտ քաղաքներից մեկն է։ Տեղի ՀԿ ներկայացուցիչը մտահոգված է՝ չկան ստույգ տվյալներ ստանալու հնարավորություն, գործում է ընդամենը մեկ դիտակետ, որի արդյունքները մտահոգիչ են։ Գյումրին ՀՀ-ի ամենից աղտոտված քաղաքների ցանկում է։

Շիրակի մարզի տարբեր հատվածներում, հատկապես Գյումրի քաղաքում, օդի աղտոտվածությունը բարձր է։ Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանի խոսքով, պատճառները տարբեր են՝ սկսած փողոցների ոչ ճիշտ սանմաքրման աշխատանքներից, թափոնների ոչ պատշաճ աղտոտվածությունից վերջացրած հողմապաշտպան անտառաշերտերի սակավությունը։

«Օդի աղտոտվածությունն ուղղակի ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա ։ Ինչ շնչում ենք՝ միանգամից անցնում է մեր արյան մեջ»։

Պետրոսյանը կարևորագույն խնդիր համարեց նաև այն, որ Գյումրիում կա ընդամենը մեկ դիտակետ, որն էլ գտվում է համեմատաբար կանաչապատ տարածքում։ Այսինքն՝ օդի աղտոտվածության մասին ամբողջական պատկեր ստանալ հնարավոր չէ:

Կարդացեք նաև

Back to top button