ԿարևորՀասարակություն

Վերին Շորժայում Ադբեջանի ԶՈւ-ի կողմից վիրավորվում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցից օգոստոսի 14-ին Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում և տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասել է Ա. Թորոսյանը։

Երեկ  ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
 

Back to top button