Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
«Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին», — նշել են ամերիկյան մշտական ներկայացուցչությունում:
Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: