ԿարևորՀասարակություն

ԵՄ դիտորդները հայ — ադրբեջանական սահմանին զորքերի անսովոր տեղաշարժ, կուտակում չեն տեսնում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ — ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից և անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում, թվիթերյան գրառմամբ հայտնում են առաքելությունից։

«Ելնելով տեղում առկա տեղեկատվությունից՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», — նշված է գրառման մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա են կենտրոնացրել հայ — ադրբեջանական սահմանին։

Back to top button