ԿարևորՀասարակություն
Օդեսայում այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ


Օդեսայում այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան: