ԿարևորՀասարակություն

Ալեն Սիմոնյանն այցելել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին:

«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասված է գրառման մեջ:

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև “Զիլ” ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։ 

Back to top button