ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը միացել է միասնական աղոթքին

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:

«Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։

Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին», — գրել է նա ֆեյսբուքում՝ հրապարակելով լուսանկարներ:

Back to top button