Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, Թվիթերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,- նշել է դիվանագետը:
France demands the restoration of free movement for people, goods & cargo throughout the Lachin corridor, in both directions, and the continuous supply of gas & electricity to the population.
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 12, 2023
We remain fully committed with the EU to promoting a just & lasting peace in the region. https://t.co/0n6mZtZHEE