ԿարևորՀասարակություն
Այսօրվանից սկսած՝ երևանյան երթուղիներում չեն լինի գազելներ
Այսօրվանից սկսած՝ երևանյան երթուղիներում չեն լինի գազելներ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է փոխքաղաքապետ Տիգևան Ավինյանը
«Այս կարևոր փոփոխության խորհրդանշական վերջնակետը թիվ 70 երթուղին էր, որի վերջին գազելը որոշեցի անձամբ ճանապարհել։
Հարմարավետ և հուսալի պայմաններ ապահովելուց բացի հասարակական տրանսպորտի փոփոխությունը ընդգրկում է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է բարեկարգ տրանսպորտային համակարգին», — գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։