Վերնատուն

«Մասնակցային դպրոցի» դասագրքերը երաշխավորված են դասավանդման համար․ «Վերնատուն»

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նոր չափորշիչներով գրված հասարակագիտության և պատմության դասագրքերը երաշխավորվել են նախարարության կողմից։

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանն ասում է, որ մենք չենք ճանաչում հասարակությունը, այդ պատճառով ունենք այն խնդիրները, որոնց այսօր բախվում ենք։ Կարևոր է, որ աշակերտը տեսնի կապը իրական կյանքի հետ և կարողանա կիրառել գիտելիքը և ոչ թե ուղղակի անգիր անի այն։

Գլխավոր նպատակը՝ ինքնորոշված քաղաքացի ունենալն է, որը հարցեր ունի և արժեքային պատկերացումներ, նաև մասնագիտական գիտելիք՝ դրանք կիրառելու համար։ Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն ասում է, որ դասագիրք գրելիս նկատի է ունեցել «կարողունահենք իրողությունը», ինչպես ինքն է ասում։

«Պատմություն առարկան վերաժևորման եմ ենթարկել, քանի որ ոչ աշակերտները, ոչ ուսանողների մեծամասնությունը չգիտի՝ ինչ բան է պատմությունը, պատմությունը շատ հաճախ շփոթում են հիշողության, ավանդույթի կամ առասպելի հետ։ Կարևորել եմ հարցադրումները և կարողունակություններին զուգահեռ՝ պատմական մտածողության իրողությունը»,- ասում է Սմբատ Հովհաննիսյանը։

Ստեղծվել է միջգիտակարգային աշխատանքային խումբ, կարևորվել ընդհանրուր հայեցակարգի ձևակերպումը և բոլոր հեղինակներն իրենց առաջարկներով նպաստել են այդ հայեցակարգին։ «Մասնակցային դպրոցը» կրթական քաղաքացիական նախաձեռնություն է:

Ինչո՞ւ մասնակցային մշակույթ և կարողունակությունների վրա հիմված ուսուցում, որովհետև առանց կդրանք ունենալու, մենք չենք կարող ժողովրդավարական հասարակություն կառուցել։ «Մարդիկ բախվում են ազատությանը ու չգիտեն ինչ անեն դրա հետ։

Պատճառը հասարակագիտական, պատմական գիտելիքի պակասն է, հասարակության հետ ռացիոնալ կապի բացակայությունը»,- ասում է Վահրամ Սողոմոնյանը։

Back to top button