

Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիան մեծ հետաքրքրություններ և շահեր ուներ Օսմանյան Թուրքիայում։ Հայկական դիվանագիտությունը և հայ ժողովուրդն ավանդաբար հույսեր են կապել այդ պետության հետ՝ Հայկական հարցի լուծման ուղիներ փնտրելիս։ Միշտ չէ, որ ֆրանսիական կողմի շահերը համընկել են հայկականի հետ։ Հայամետ ֆրանսիացի գործիչներն այդպես էլ չկարողացան օգտակար լինել Հայկական հարցում։
Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արման Մարտիրոսյանը։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։